Սպիտակ տունը հրաժարվում է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին: Այս մասին ասված է ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդական Փեթ Չիպոլոնեի կողմից Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ուղարկված նամակում: Փաստաթուղթը հրապարակված է Սպիտակ տան կայքում:
Նամակում նշվում է, որ հետաքննությունը, որն իմպիչմենթի ընթացակարգ սկսելու առիթ է դարձել, ոչ մի օրինական հիմք չունի: Չիպոլոնեն հետաքննությունը համարում է անարդարացի ու ոչ անաչառ, ինչպես նաև մատնանշում է, որ այն կարող է վնասել գործադիր իշխանության ինստիտուտին և իշխանությունների բաժանման սկզբունքին: Մեկնաբանելով նամակը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը իմպիչմենթը որակել է «պարտիզանական գործողություններ», որոնք վիրավորում են ԱՄՆ-ի Սահմանադրությանը:
«Նախագահը ոչ մի վատ բան չի արել, և դեմոկրատները դա գիտեն»,- պնդում է Գրիշեմը: