Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում: «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել», - նշվում է «Ինստագրամ»-ում նախագահի պաշտոնական էջում:
Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը:
Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: