Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ Քարդաշյանն այցելել է Գառնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը:
«Քիմ Քարդաշյանը Գառնիում. տեղացի և օտարերկրացի այցելուները Քարդաշյանին այստեղ սպասում էին վաղ առավոտից, թեև լուսանկարվել այդպես էլ չկարողացան։ Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։ Այդպես էր ցանկացել։ Ֆիքսեցինք ընդամենը մի փոքր հատված»,- գրել է Մարինե Ավանեսյանը: