Ուկրաինայի նախագահ Պյոտր Զելենսկին իր նախորդին՝ Պյոտր Պորոշենկոյին, մեղադրել է նոր Մայդան գլխավորելու փորձի մեջ: Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Պորոշենկոյի սխալն այն է, որ նա մտածում է, թե պատրաստ է մեկ այլ Մայդանի առաջնորդ լինել»,-ասել է Զելենսկին:
Նախագահի կարծիքով՝ Պորոշենկոն «ֆիզիոլոգիական մակարդակով» մոռանում է, որ ինքն արդեն նախագահ չէ, չի հավատում դրան: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի վախենում նոր Մայդանից:
«Ես կհեռանամ ցանկացած պահի, եթե հասարակությունը չցանկանա, որ ես նախագահ լինեմ, արյունահեղություն չի լինի»,-հայտարարել է Զելենսկին: