Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում մշտական կապի մեջ են Ղամիշլիի հանրային կառույցների և Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների կառույցների հետ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան հաղորդագրությունում։
Հայաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են մեր հայրենակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակավոր բնակարան և առաջին բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ։