ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր պահանջել է Թուրքիայից դադարեցնել գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, քանի որ այն չի լուծի այդ երկրի անվտանգության խնդիրները: Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ կոնսուլտացիաներից հետո հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը, որը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի «եվրոպական հնգյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի, ինչպես նաև հայտարարությունը պաշտպանած էստոնիայի անունից:
«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմակական գործողությունից: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունը և գտնում ենք, որ այն չի լուծի այն խնդիրները, որոնք մտահոգում են Թուրքիային», - հայտարարել է նա:
Շուլցի խոսքով` Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունն էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանի իրադրությունը, կխորացնի քաղաքացիական բնակչության տառապանքները և նոր փախստականների հայտնվելու պատճառ կհանդիսանա Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում: