ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Տաշքենդում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` համապատասխան որոշումն ԱՊՀ երկրների ղեկավարներն ընդունել են Աշխաբադում նեղ կազմով նիստի արդյունքներով:
«Մեր փաստաթղթերին համապատասխան, հաջորդ օրացուցային տարում Համագործակցության նախագահությունը պետք է անցնի Ուզբեկստանի Հանրապետությանը: Դուք գիտեք, որ Ուզբեկստանի նախագահը քանիցս հայտնել է է իր պատրաստակամությունը ապագա նախագահությանը: Ուզբեկստանի Հանրապետության ղեկավարությունն առաջարկում է պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Տաշքենդում»,- հայտնել է ԱՊՀ-ի գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը: