Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանն (Շերը) անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին, հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին:
«11 տարեկանից գիտեմ արյան ծարավ թուրքերի մասին, ովքեր գրեթե 2 մլն հայ են խոշտանգել ու սպանել: Այդ մասին գիտեն նաև Հայաստանում: Թուրքիայի զինվորները դեռ արյան ծարավ են: Այժմ նրանք ցեղասպանություն կիրականացնեն քրդերի նկատմամբ` Թրամփի օրհնությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է հայտնի երգչուհին: