Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: