Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող՝ Բելգիայի Թագավորության ֆրանկաֆոն պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
Քննարկվել են Արցախի և Բելգիայի ֆրանկոֆոն շրջանների միջև կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահ ժուլի դե Գրոտին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ: