Պաշտպանության բանակի անձնակազմի շնորհիվ սահմանային իրավիճակը հանդարտ է և վերահսկելի. Տոնոյան
ԱՀ նախագահի հետ քննարկել ենք մեր առջև դրված մի շարք խնդիրներ՝ կապված բանակաշինության, թիկունքային ապահովման և մարտական պատրաստվածության ոլորտում մեր համագործակցության վերաբերյալ:
ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Խոսելով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված ռազմավարական զորավարժությունների մասին՝ Դ. Տոնոյանն ասել է, որիրականացված աշխատանքների արդյունքները բարձր է գնահատում:
Ըստ նախարարի՝ պաշտպանության բանակի անձնակազմի շնորհիվ սահմանայինիրավիճակը հանդարտ է և վերահսկելի: