Ճապոնիայի իշխանությունները 9 մլն բնակչի տարհանելու հանձնարարական են տվել, հայտնում է NHK հեռուստաալիքը: Նշվում է, որ շաբաթ՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան նախատեսվում է 1,12 մլն մարդու տարհանում: Եվս 7,97 մլն-ին խորհուրդ են տվել հեռանալ պոտենցիալ վտանգավոր տարածքից: Տարհանումը հայտարարվել է կյանքի և առողջության համար սպառնալիքի մեծ վտանգի պատճառով: Ակնկալվում է որ «Հագիբիս» թայֆունը կլինի վերջին 60 տարում ամենահզորը: