Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Կանադայի պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական ևհասարակական գործիչներ:
Քննարկվել են Արցախա-կանադական կապերին առնչվող մի շարք հարցեր: