«Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ճապոնիայում 9 մլն մարդու համար հայտարարված է պարտադիր տարհանում կամ խորհուրդ է տրվել տարհանվել: Տարբեր քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ:
Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 65 մ/վ-ի: «Հագիբիս»-ն իր ուժգնությամբ համեմատվում է «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք: