Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Լեհաստանում մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրապետությունում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին, կփակվեն 21:00-ին: Համաձայն Լեհաստանի ԿԸՀ-ի՝ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունի ավելի քան 30 մլն լեհ 27 415 ընտրատեղամասերում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Քվեաթերթիկներում ընտրողները կգտնեն հինգ քաղաքական միավորումների ներկայացուցիչներին, որոնք գրանցել են իրենց թեկնածուներին 41 ընտական շրջաններից յուրաքանչյուրում: Լեհաստանի քաղաքացիները պետք է ընտրեն Սեյմի 460 պատգամավորների և 100 սենատորների (վերին պալատի ներկայացուցիչներ): Նշենք, որ Սեյմի ընտրություններն անցնում են համամասնական համակարգով, իսկ Սենատի ընտրությունները՝ մեծամասնական ընտրատեղամասերում: