Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել «անհապաղ դադարել» Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակումը: Այս մասին հաղորդում է DW-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության ղեկավարին:
Կանցլերի կարծիքով՝ չնայած սեփական անվտանգության ոլորտում Թուրքիայի արդարացված շահերին՝ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները կհանգեցնեն բազմաթիվ տեղաբնակների հարկադիր միգրացիային, տարածաշրջանի ապակայունացմանը և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամրապնդմանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ: