Ուրբաթ Վաշինգտոնում անցկացված կլիմայական ակտիվիստների բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է նաև հոլիվուդյան կինոաստղ Ջեյն Ֆոնդան: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Օսկար»-ի 81-ամյա մրցանակակիրը 16 ակտիվիստներից էր, որոնք մեղադրվել են Կոնգրեսի շենքի՝ Կապիտոլիումի մոտ չարտոնված հանրահավաք անցկացնելու մեջ:
Ավելի ուշ դերասանուհին խոստովանական ցուցմունք է տվել և ազատ արձակվել: