Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը երկուշաբթի կբացի բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանը։ Միապետը հանդես կգա, այսպես կոչված, գահական ճառով, որն ավանդույթի համաձայն՝ պատրաստվում է գործող կառավարության կողմից և ներառում է նրա հիմնական առաջնահերթությունները եկող տարում։
Այս անգամ խոսքը Պահպանողական կուսակցության նոր կառավարության (վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ) գործողության ծրագրի մասին է։ Այն իշխանության է եկել հուլիսի վերջին։
Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ կներկայացվեն 22 օրինագծեր, այդ թվում առողջապահության, հանրային անվտանգության և իրավակարգի ապահովման, երկաթուղիների կարգավորման, միգրացիոն քաղաքականության ոլորտներում։ Բայց ուղերձի գլխավոր թեման, որը սովորաբար տևում է 10 րոպեից պակաս, պետք է դառնա Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից։
Իր ելույթով թագուհին կհայտարարի այն մասին, որ խորհրդարան մտցվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին նախագիծ։
Ի դեպ, լինելով թագուհի 1952 թվականից՝ 92-ամյա Եղիսաբեթը 65 անգամ գահական խոսք է կարդացել։ Միապետն այս արարողությունը բաց է թողել միայն երկու անգամ՝ 1959-ին և 1963-ին՝ հղիության պատճառով։