2015 թվականից Լեհաստանում կառավարող Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք ևարդարություն» պահպանողական կուսակցությունը, exit-poll-ի համաձայն, 43,6 տոկոս ձայներով հաղթանակ է տարել հոկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:
Ընդդիմադիր ուժերի «Քաղաքացիական կոալիցիա» միավորումը երկրորդն է՝ 27,4 տոկոսով: «Դեմոկրատ ձախերի միությունը» կզբաղեցնի երրորդ տեղը 12,4 տոկոսով, Լեհական գյուղացիական կուսակցությունը, ըստ exit-poll, ստացել է 6,1 տոկոս, իսկ եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 6,4 տոկոսը:
«Իրավունքը և արդարությունը» կարող է 239 տեղ ակնկալել Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատում, «Քաղաքացիական կոալիցիան»՝ 131, ձախերը՝ 46, Լեհական գյուղացիական կուսակցությունը՝ 30, եվրասկեպտիկների ու ազգայնականների «Համադաշնություն» միավորումը՝ 13:
Ընտրություներին մասնակցությունը, exit-poll-ի համաձայն՝ կազմել է 61,1 տոկոս: