Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու մասին: Այս մասին ասվում է քրդական ինքնավար վարչակազմի տարածած հաղորդագրությունում, փոխանցում է Firat գործակալությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ սիրիական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնագիր, որի նպատակն է Թուրքիայի ագրեսիային: Նշվում է նաև, որ սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցեն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորմանը:
Համաձայնագիրը թույլ կտա «ազատագրելու թուրքական իշխանությունների և նրանց կողմից կռվող վարձկանների զավթած շրջանները՝ ներառյալ Աֆրինը», նշում է քրդական կողմը: