Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի ևարտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկվել են գերատեսչության ևմշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի ևՍփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: