Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

19:33     14 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 14-ին հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում 2019 թվականի նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական մոտեցման համար»:

Մրցանակը հիմնվել է Շվեդիայի բանկի կողմից: Այն շնորհվում է 1969 թվականից:

Հավելենք, որ 2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար: Նա մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավորման համար նախաձեռնության համար»: 


© armedia.am