Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Իդեա» և Արևելյան պատմական ժառանգության պահպանման հիմնադրամներին նախագծի իրականացման համար, հույս հայտնելով, որ կենտրոնը կարևոր դերակատարություն կունենա հայ-իրանական կապերի ամրապնդման, միջկրոնական և քաղաքակրթական երկխոսության, ինչպես նաև Շուշիում զբոսաշրջության զարգացման գործում:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից:
14