Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենք մատակարարելու արտոնագրերը
Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման արտոնագրերը՝ Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնոում է Financial Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն կառավարությունը որոշել է ամբողջությամբ վերանայել բոլոր տեսակի զենքերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայի կողմից ընթացիկ գործողության ընթացքում, և ժամանակավորապես կասեցնել նոր արտոնագրերի տրամադրումը:
Պարբերականը նշում է, որ վերջին հինգ տարում Մեծ Բրիտանիան Թուրքիային մատակարարել է 1,1 միլիարդ ֆունտ (1,4 միլիարդ դոլար) արժողությամբ զենք: