Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ինչպես դառնալ արտգործնախարար: Այս մասին դիվանագետը խոսել է «Россия24» հեռուստաալիքի եթերում:
Լավրովը նշել է, որ ոչ թե պետք է մտածել այդ պաշտոնի մասին, այլ ազնվորեն կատարել քեզ վստահված գործը:
«Անկեղծ ասեմ, առանց կեղծ համեստության. երբևէ որևէ մեկին չեմ խնդրել ինձ նշանակել այն պաշտոններում, որոնք մինչ օրս զբաղեցրել եմ»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ եթե իր գործողություններն ու քայլերը երկրի համար ճիշտ և օգտակար կհամարեն, ապա ինքը դրանից միայն բավարարվածություն կզգա: