Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի փոխանցմամբ՝ երկրները մտադիր են առաջիկայում իրականացնել Սաուդյան Արաբիա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ծրագիր. ավելին Պեսկովը չի մանրամասնել:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը ժամանել է Սաուդյան Արաբիա: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նավթի գների կայունացմանն ուղղված քայլերը, իրավիճակը Սիրիայում և Պարսից ծոցի տարածաշրջանում, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: