Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը խոչընդոտներ է ստեղծում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար և հանգեցրել է այդ խմբավորման՝ կալանքի տակ գտնվող բազմաթիվ զինյալների ազատման: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ էսփերի՝ հոկտեմբերի 14-ին տարածած հայտարարության մեջ:
«Թուրքիայի միակողմանի գործություններն ավելորդ էին ու չմտածված: Նախագահ էրդողանը լիակատար պատասխանատվություն է կրում հետևանքների համար, այդ թվում՝ ԻՊ-ի հնարավոր վերածնման, հնարավոր ռազմական հանցագործությունների և սաստկացող հումանիտար ճգնաժամի համար: Մեր երկրների հարաբերություններին նույնպես վնաս է հասցվել» - նշել է Պենտագոնի ղեկավարը: