Չինաստանը Թուրքիային կոչ է արել դադարեցնել գործողությունները Սիրիայում
Թուրքիան պետք է դադարեցնի մարտական գործողությունները Սիրիայում և համաշխարհային հանրակցության հետ միավորի ջանքերը մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Չինաստանը կտրականապես դեմ, որ միջազգային հարցերը լուծվեն ուժի կիրառման ճանապարհով: Մենք գտնում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները (Սիրիայում) և վերադառնա գոյություն ունեցող խնդիրների կարգավորման քաղաքական գործընթացին: Մենք պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն դրսևորի և միջազգային հանրակցության հետ միավորի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում», - նշել է Գեն Շուանը: