Ճանաչված ռեժիսոր, պրոդյուսեր, Associated Television International ընկերության հիմնադիր (ԱՄՆ) Դեյվիդ ՄկՔենզին պատրաստ է Հայաստանի մասին ցանկացած ֆիլմ նկարել, անգամ այնպիսին, որը կարծարծի արցախյան հիմնախնդիրը: Նա այս մասին ասել է այսօր «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնին նվիրված համաժողովում:
«Մենք մեր ֆիլմերում անդրադառնալու ենք Հայաստանի պատմությանը, մշակույթին, որի մի մասն էլ արցախյան հիմնախնդիրն է: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվել իրականում: Մենք չենք պատրաստվում ծածկադմփոց անել և թաքցնել այն, թե ինչ է տեղի ունեցել և այսօր էլ շարունակվում է: Ես ոչ մի խնդիր չունեմ, և եթե մենք Արցախյան պատերազմին վերաբերվող ֆիլմ ստեղծենք, ապա թքած կունենանք Ադրբեջանի և Թուրքիայի կարծիքի վրա»,- ասել է ռեժիսորը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին: