Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած իր այցին՝ Ծիծեռնակաբերդից լուսանկարներ հրապարակելով Instagram-ի իր միկրոբլոգում:
«Այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան շատ զգացմունքային էր: Չեմ կարող հավատալ, որ մասսայական սպանությունների բոլոր այդ լուսանկարներից ու հրատարակված գրականությունից հետո դեռևս կան մարդիկ, որոնք փորձում են ժխտել, որ նման բան է տեղի ունեցել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 մլն հայ է սպանվել»,- գրել է Քարդաշյանը: