ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հրավերն ընդունվել է:
«Վլադիմիր Պուտինը Թայիփ էրդողանին հրավիրել է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:
Բացի այդ, Պուտինը և էրդողանը հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին՝ մտադրություն հայտնելով նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնևում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը: Միաժամանակ նախագահները հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը: