Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամլո ծառայությունից:
Ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են նաև 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում կայանալիք հայ-վրացական իրավական հերթական ֆորումին առնչվող մի շարք հարցեր։
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։