Կանադան ժամանակավորապես դադարեցնում է սպառազինության մատակարարումները Թուրքիային՝ կապված Սիրիայում ռազմական գործողությունների հետ, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։
«Վերջին իրադարձությունների համատեքստում Կանադան ժամանակավորապես դադարեցրել է նոր արտահանումները Թուրքիա՝ համաձայն նախարարության տրամադրած ցուցակի»,- գրում է գործակալությունը՝ մեջբերելով ԱԳՆ հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունն սկսելու մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։