Արևմուտքը և Ֆրանսիան Սիրիայի արևելքում իրադրությունը կարգավորելու համար պետք է բանակցություններ սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի ու արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը, տեղեկացնում է ТАСС-ը:
«Անհրաժեշտ է բանակցություններ վարել Պուտինի հետ, որովհետև Ռուսաստանը Ֆրանսիայի հետ ընդհանուր շահեր ունի Սիրիայի այդ (արևելյան) մասում»,-ասել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: