Դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Այսօր մենք շարունակել ենք այն խոսակցությունը, որն ունեցել ենք Երևանում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (ՌԴ):
Նրա խոսքով՝ հանդիպմանը պատմել են Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին:
«Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք. այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք` կազմակերպելու այդ հանդիպումը»,-մասնավորապես ասել է Ի. Պոպովը: