Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը չի բացառել, որ նոյեմբերին նախատեսվող իր այցը ԱՄՆ չի կայանա, միաժամանակ նշելով, որ հոկտեմբերին ՌԴ պլանավորված այցի հարցում խնդիրներ չկան:
«Ռուսաստան իմ այցի հարցում ոչ մի բացասական բան չկա և, ամենայն հավանականությամբ, այցը կկայանա: Ինչ վերաբերում է ԱՄՆ իմ այցին, ապա դա մենք կգնահատենք այն բանից հետո, երբ բանակցություններ կանցկացվեն ամերիկյան պատվիրակության հետ, որին սպասում ենք, որովհետև բանավեճերը, որոնք տեղի են ունենում Կոնգրեսում և վերաբերում են անձամբ ինձ, իմ ընտանիքին, իմ գործընկեր նախարարներին, մեծ անարգանք են Թուրքիայի նկատմամբ»,-ասել է էրդողանը լրագրողներին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն է, որը պետք է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար և ուր, Անկարայի պնդմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները: