Հայաստանը 144 «կողմ» ձայներով ընտրվել է մարդու իրավունքների ՄԱԿ խորհրդի անդամ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է News.am-ը։
«Գերազանց արդյունք։ Շատ շնորհակալություն մեր բոլոր կողմնակիցներին, ՄԱԿ անդամ-պետություններին՝ վստահության համար»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնաբանել է քվեարկությունը՝ այն անվանելով «միջազգային հանրության կողմից մեր ժողովրդավարական փոխակերպումների ճանաչման ևմարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ևխրախուսման էական առաջընթացի համոզիչ վկայություն»։