Միացյալ Նահանգները և Թուրքիան Սիրիա Թուրքիայի ներխուժումից մի քանի օր անց պայմանավորվել են երկրում հնգօրյա հրադադարի մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է DW-ը։
Նրա խոսքերով, Թուրքիան համաձայնել է չմասնակցել Կոբանիի համայնքի դեմ ռազմական գործողություններին։ «Եվ, բացի այդ, Միացյալ Նահանգները և Թուրքիան փոխադարձ հավատարիմ են խաղաղ կարգավորմանը և ապագայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ միջազգային հիմունքներով աշխատելով այն բանի ապահովման համար, որպեսզի խաղաղությունը և անվտանգությունը հաստատվեն Սիրիայի հետ այդ սահմանային շրջանում»,- հայտնել է Փենսն այն բանից հետո, երբ նա և Պոմպեոն հանդիպել են Էրդողանի հետ։