Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ոստիկանությանը հաջողվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակմանը նմանվող ահաբեկչություն կանխել, հայտնում է France Info-ն:
Նախարարի խոսքերով՝ իրավապահներն արդեն ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձին։ 30-ամյա ֆրանսիացին ծրագրում էր ինքնաթիռ առևանգել և ահաբեկչություն իրականացնել: Նշվում է, որ կասկածյալը ծրագրում էր ահաբեկչությունն այլ երկրում իրականացնել, քանի որ համարում էր, որ Ֆրանսիան չափազանց ուժեղ է պաշտպանվում:
Կաստաները նշել է, որ դա 2013 թվականից հարձակման արդեն 60-րդ փորձն է, որ ոստիկանությունը կանխում է: