Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կամավոր ներկայացել է Բելգիայում դատախազի Բրյուսելի գրասենյակ այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանն հրապարակել է նրա ձերբակալման երրորդ միջազգային օրդերը: Այդ մասին հայտնել է Catalan News լրատվական գործակալությունը:
Նա դատախազություն է եկել փաստաբանների հետ:
Բելգիայի դատարանը որոշել է չձերբակալել Պուչդեմոնին նախքան Իսպանիային նրա արտահանձնման վերաբերյալ որոշման ընդունումը: Քաղաքական գործիչն իրավունք է ստացել դատարանի թույլտվությամբ լքել Բելգիան:
Le Soir-ը հիշեցնում է, որ ճիշտ նույն ձևով նրան չձերբակալեցին նաև Մարդիդի նախորդ երկու պահանջից հետո: