Աֆղանստանի արևելքում գտնվող մզկիթում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել և վիրավորվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դեպքը տեղի է ունեցել Հասկա-Մենա շրջանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի տանիքը, առնվազն 10 մարդ է զոհվել և վիրավորվել:
Դեռևս որևէ զինված խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: