Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հաջորդ փուլը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում քննարկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման գործընթացի հաջորդ փուլը:
«Այն, ինչին մենք ձգտում էինք հասնել, իրականացավ երեկ: Փենսի հետ բանակցությունների արդյունքը դարձավ երեկվա համատեղ հայտարարությունը՝ բաղմացած 13 կետից: Ահաբեկչական կազմակերպությունը կհեռանա արևմուտքից արևելք ձգվող 32 կիլոմետր լայնությամբ և 444 կիլոմետր երկարությամբ անվտանգության գոտուց, այնպես, ինչպես պայմանավորվել ենք: Երեքշաբթի Պուտինի հետ կխոսեմ հաջորդ փուլի մասին: Հուսով եմ՝ այդպիսով կհաջողվի հասնել մեր գործողության շրջանակում դրված բոլոր նպատակներին»,-ասել է Էրդողանը լրագրողներին: