Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է РИА Новости-ն՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շչետինինո գյուղում Սեյբա գետի վրա փլուզվել է տեխնոլոգիական ջրամբարի ամբարտակը, ինչի արդյունքում հեղեղվել է ժամանակավոր երկու կացարան: