Դինային, ով Luftbrücke Irak կազմակերպության հիմնադիրն ու տնօրենն է, ընդգծեց, որ սա առաջին անգամ է, երբ եզդիների ցեղասպանությունը ճանաչվում է, եւ ինքն, իրոք, երջանիկ է, որ դա արվել է հայերի կողմից՝ նրանց թոռների կողմից, ովքեր վերապրել են ցեղասպանությունը։
«Ես կուզեի շնորհակալություն հայտնել սուրբ Արարատի հողին, սուրբ Գառնիի տաճարի հողին, համակեցության եւ խաղաղության երկրին»,- ասաց նա։
Նրա խոսքերով, այս մրցանակը շնորհելու օգնությամբ հայերը դարձել են մեծագույն ազգ, քանի որ համերաշխություն են հայտնում ցեղասպանության զոհերին, գրում ք News.am-ը:
Խոսելով իր մարդասիրական ջանքերի մասին՝ Միրզա Դինային նշեց, որ դառնալով մարդասեր ընտանիքի անդամ, հնարավոր չէ կանգ առնել եւ դադարել դրանով զբաղվել։ «Այս հարթակը կարող է լինել ամենակարեւոր հարթակներից մեկը՝ խաղաղության եւ մարդկության հաստատման համար, եւ ես հպարտ եմ, որ ձեր ընտանիքի անդամն եմ հանդիսանում»,- հավելեց նա։
Դինային նշեց երեք կազմակերպություններ, որոնց ինքը աջակցություն կցուցաբերի մրցանակը ստանալուց հետո։ Դրանք են՝ Air Bridge Iraq-ը, SEED Foundation-ը եւ Shai Fund-ը։