Կիրակի երեկոյան Բարսելոնայի կենտրոնական շրջաններում հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ իրականացնելու բողոքի հերթական ակցիան:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանների և ցուցարարների միջև մետաղական պատնեշ է տեղադրվել: Մարդիկ իրենց հետ աղբով տոպրակներ են բերում՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար:
Հիշեցնենք՝ հանրահավաքները, ճանապարհների և երկաթգծերի փակումն ու անկարգությունները Կատալոնիայում մեկնարկել են հոկտեմբերի 14-ին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը ազատազրկման դատապարտեց 12 կատալոնացի քաղաքական գործիչների անկախության հանրաքվե կազմակերպելու համար: