ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Twitter-ում կատարած իր գրառման մեջ «Էսպերանտո» է անվանել:
«Մարկ Էսպերանտո, պաշտպանության նախարար. «Հրադադարի ռեժիմը բավականին լավ է պահպանվում: Ոչ մեծ կրակահերթեր են տեղի ունենում, որոնք արդեն դադարել են: Քրդերը նոր շրջաններ են տեղափոխվում»: ԱՄՆ զինվորները չեն գտնվում մարտական գործողությունների կամ հրադադարի գոտում: Մենք պաշտպանել ենք նավթը: Զինվորներին տուն ենք վերադարձնում»,- գրել էր նախագահը իր միկրոբլոգում:
Օգտատերերը հիշեցրել են ԱՄՆ առաջնորդին, որ պաշտպանության նախարարի ազգանունը Էսպեր է: Այս առնչությամբ ԱՄՆ ղեկավարն ավելի ուշ նոր գրառում է հրապարակել: