ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԻՊ դեպ պայքարելու համար Սիրիայի արևելքում մոտ 200 զինվորական թողնելու Պենտագոնի պլանը: Այս մասին հայտնում է The New York Times թերթը ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով:
Պարբերականը նշում է, որ այդ պլանի նպատակներից մեկը օգնել քրդերին պահպանելու Սիրիայի արևելքում նավթահանքերի նկատմամբ վերահսկողությունը՝ թույլ չտալով սիրիական և ռուսական զորքերի առաջխաղացումն այդ շրջաններ:
Պաշտոնյայի խոսքերով՝ Թրամփն այդ պլանը դիտարկում է նախորդ շաբաթվանից: Վարչակազմի և պաշտպանության նախարարության երեք այլ պաշտոնյաներ հաստատել են այդ տարբերակը քննարկվում է ամերիկյան առաջատար քաղաքական գործիչների և հրամանատարների շրջանում: