Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նշել է Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման պայմանները, փոխանցում է NTV հեռուստաալիքը:
Թուրքիան ԱՄՆ հետ ձեռք բերված համաձայնությամբ պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները՝ հնարավորություն տալով քրդական զորամիավորումներին լքելու սահմանամերձ գոտին: Պարտավորությունները չկատարելու դեպքում Էրդողանը Եվրամիությանը և ԱՄՆ-ին խոստացել է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում:
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ ռազմական գործողության ընդամենը 9 օրվա ընթացքում թուրքական բանակին հաջողվել է ոչնչացնել 765 քուրդ զինյալի, ինչպես նաև գրավել 1,5 հազար քառ. կմ տարածք, վերահսկողություն սահմանել 111 բնակավայրերի նկատմամբ: