Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային քաղաքականություն վարելիս առաջնորդվում է երկրի ներքին շահերով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես մեկնաբանել է Պեսկովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հեռուստահաղորդման շրջանակում՝ Ռուսաստանի նախագահը առաջնորդվում է «նախևառաջ ՌԴ բնակիչների շահերով»:
Հիշեցնենք, որ այս շաբաթ կայացել են Պուտինի պաշտոնական այցելությունները Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնց արդյունքում կողմերի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել տարբեր ուղղություններով: