Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը համեմատել է պատերազմի հետ, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որը ոչ մի սրբություն չունի, որը պատրաստ է ուժ կիրառել առանց որևէ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին»,- ասել է պետության ղեկավարը ուղերձում, որը հեռարձակվել է 24 Oras հեռուստաալիքի եթերում:
Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթևեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչև առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Հրկիզումների և կողոպուտների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ:
Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել է մայրաքաղաքում և մի շարք քաղաքներում: Պինյերան նաև որոշում Է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթևեկության գների բարձրացումը: